hashvapahakan-hashvarum

Ֆինանսական հաշվառում

Ի՞նչ է ֆինանսական հաշվառումը։

Ֆինանսական հաշվապահությունը ֆինանսական գործարքները գրանցելու, ամփոփելու և ներկայացնելու համակարգված գործընթաց է՝ ըստ միջազգային և տեղական ստանդարտների։ Այն ապահովում է Ձեր ընկերության ֆինանսական առողջության հստակ և կառուցվածքային պատկերը՝ կարևոր որոշումների, իրավական համապատասխանության և ներդրողների վստահության համար։

Մեր ֆինանսական հաշվառման ծառայությունները ներառում են, բայց չեն սահամափակվում․

  • Գործարքների գրանցում և ուղղում,
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում (հաշվապահական հաշվեկշիռ, ֆինանսական արդյունքների, դրամական հոսքերի),

  • Ամսական և տարեվերջյան հաշվեփակման գործընթացներ,

  • Պահեստի հաշվառում,

  • Բանկային քաղվածքների ձևակերպում,

  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում,

  • Հիմնական միջոցների հաշվառում և մաշվածության հաշվարկ,

  • Հաշվապահական ծրագրերի ինտեգրում (1C, ArmSoft, QuickBooks, SAP),

  • IFRS և հաշվապահական ստանդարտների համապատասխանություն,

  • Աջակցություն աուդիտի և իրավական վերլուծությունների ընթացքում:

Ճշգրիտ գրառումներ։ Հուսալի վերլուծություն։ Ռազմավարական որոշումներ։

Ինչու՞ է ֆինանսական հաշվապահությունը կարևոր

Ճշգրիտ հաշվապահությունն ապահովում է․

  • Վստահություն ներդրողների, գործընկերների և աուդիտորների մոտ

  • Հարկային և իրավական համապատասխանություն

  • Վերլուծության վրա հիմնված ռազմավարական որոշումներ

  • Կանխիկ հոսքերի, շահութաբերության և ծախսերի վերահսկում

  • Պատրաստություն՝ աուդիտի, ֆինանսավորման կամ բիզնեսի ընդլայնման համար

Ինչպե՞ս է աջակցում Ֆինքոր Քընսալթինգը

Ֆինքոր Քընսալթինգում մենք առաջարկում ենք հաշվապահական հստակություն և համապատասխանություն՝ բարձր ճշգրտությամբ։ Մեր թիմը համադրում է փորձնական գիտելիքները և ժամանակակից գործիքները՝ ապահովելու համար․

  • Ժամանակին և ստուգման համար պատրաստ հաշվետվություններ
  • IFRS, կամ այլ ընտրված ստանդարտների համապատասխանություն
  • Գործնական աջակցություն՝ աուդիտի կամ հարկային ստուգումների ժամանակ
  • Հաշվապահական համակարգերի (SAP, QuickBooks, Oracle և այլն) ներդաշնակ ինտեգրում
  • Բաժնետերերին, ներդրողներին կամ իրավական նպատակներին համապատասխան հաշվետվություններ

Մենք առաջարկում ենք մասշտաբային լուծումներ՝ ինչպես փոքր, այնպես էլ մեծ բիզնեսների համար՝ ապահովելով և՛ օրեցօր ճշգրտություն, և՛ երկարաժամկետ ռազմավարական տեսլական։

Պատրաստ եք բարելավել Ձեր հաշվապահությունը։

Կապվեք Ֆինքոր Քընսալթինգի  հետ կամ ուղարկեք հարցում՝ պարզելու, թե ինչպես կարող ենք աջակցել Ձեր բիզնեսի աճին։